Amazon-ը նախագծում է հոսքային երաժշտության սեփական ծառայությունը

Amazon LogoAmazon-ն աշխատում է սեփական  հոսքային երաժշտական ծառայության նախագծման շուրջ: Ինչպես գրում է recode.net-ը, Amazon-նն այս պահին բանակցություններ է սկսել մի շարք խոշոր երաժշտական լեյբլների հետ:

Այսօր հոսքյին երաժշտություն առաջարկող ծառայությունների միջև մրցակցությունը շարունակում է մեծանալ:

Spotify, Rdio և Google Play Music All Access հայտնի ծառայություններին այս տարի միացավ նաև Beats Music-ը:  Չնայած նման մրցակցությանը՝ Amazon-ը մտադիր է շարունակել առաջ մղվել: Ընկերությունը նպատակ ունի օգտագործողներին գրավել բաժանորդագրության ավելի մատչելի արժեքով:

Նշենք, որ նման ծառայության գործարկումը կհամալրի և ամբողջական կդարձնի Amazon-ի Prime-ը, որը ֆիլմերի, սերիալների դիտման և արագ առաքման ծառայություն է: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկերությունը մտադիր է բարձրացնել ծառայության տարեկան բաժանորդագրության արժեքը մոտ 40 դոլարով: Հնարավոր է, որ հենց նոր երաժշտական ծառայության գործարկման հաշվին այն կբարձրանա:

Այս պահին նոր ծառայությունը գտնվում է մշակման փուլում, մանրամասներ չեն հաղորդվում: