Բիլ Գեյթսը վերականգնել է աշխարհի ամենահարուստ մարդու իր կոչումը

Bill-Gates

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը վերադարձել է Forbes ամսագրի կողմից կազմվող աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի առաջին տեղը: Նոր թարմացված վարկանշային ցուցակը հրապարակվել է 2014թ. մարտի 3-ին:

Գեյթսի անձնական կապիտալը կազմում է 76մլրդ. դոլար, ինչը նրան թույլ տվեց առաջ անցնել մեքսիկացի միլիարդատեր Կարլոս Սլիմ Էլին: Վերջինս հեռահաղորդակցության ոլորտի մի շարք ընկերությունների սեփականատեր է, որոնց թվում են՝ Teléfonos de México, Altria Group, Telcel և América Móvil: Մեքսիկացին այս վարկանշային ցուցակի վերջին 3 տարիների՝ 2010-2013 առաջատարն էր: Սակայն 2014-ին Forbes-ը նրա կապիտալը գնահատել է 72մլրդ. դոլարի:

Բիլ Գեյթսի անձնական կապիտալի ավելացման պատճառը Microsoft-ի արժեթղթերի արժեքի աճն է:

Հիշեցնենք, որ Forbes-ի կողմից Բիլ Գեյթսը համարվում էր աշխարհի ամենահարուստ մարդը 1996-2007թթ-ին, ինչպես նաև 2009-ին:

Աղբյուրը՝ forbes.com