Facebook-ը երկինք կուղարկի 11 000 անօդաչու թռչող սարք

fb2Ինչպես հաղորդում է TechCrunch տեխնոբլոգը, Facebook սոցցանցը կարող է մոտակա ժամանակներում հայտարարել Titan Aerospace ընկերության ձեռքբերման մասին: Վերջինս զվաղվում է անօդարու թռչող սարքերի նախագծմամբ:

Նման ընկերության ձեռքբերման նպատակն է ապահովել ինտերնետ հասանելիությամբ առավել հեռավոր և աղքատ շրջաններում ապրող բնակչությանը: Խոսքը, մասնավորապես, գնում է Աֆրիկա մայրցամաքի մասին:

Հիշեցնենք, որ նախորդ ամառ Facebook-ը գործարկեց Internet.org նախագիծը, որի նպատակն էր ապահովել ինտերնետով հնարավորինս մեծ քանակությամբ մարդկանց: Այս նախաձեռնությանը միացան այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Ericsson-ը, MediaTek-ը, Nokia-ն, Opera-ն, Qualcomm-ը և Samsung-ը: Այսօր ինտերնետով ապահոված է մոտ 2.7մլրդ. օգտագործող: Facebook-ը նպատակ ունի այս թիվը հասցնել 5մլրդ.-ի:

Անօդաչու Titan Aerospace սարքերը պետք է կրեն ինտերնետ-թրաֆիկի փոխանցման հատուկ սարքավորումներ: Solara 50 և Solara 60 դրոնները, արևային էներգիայով սնվելով, կարող են գտնվել օդում առնվազն 5 տարի: Ընդ որում նրանք ունակ են տանել 100կգ բեռ և աշխատել մինչև 20 000մ բարձրություն:

Ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ, կարող է գործարկվել 11 000 անօդաչու թռչող սարք: Գործարքը Facebook և Titan Aerospace միջև կարժենա 60մլն. դոլար՝ ըստ ոչ պաշտոնական տվյալների:

Աղբյուրը՝ TechCrunch .com