Հատուկ առաջարկ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ինտերնետ էքսպրես 50» սակագնային պլանի առաջին 100 բաժանորդին

VivacellՍ.թ. մարտի 5-ից նրանք, ովքեր կդառնան ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ինտերնետ էքսպրես 50» սակագնային պլանի բաժանորդ առնվազն մեկ տարով կստանան Երևանում, Գյումրիում, Դիլիջանում, Ծաղկաձորում և Վանաձորում հասանելի ամենաժամանակակից 4-րդ սերնդի (4G) ինտերնետը երկու ամիս առանց ֆիքսված ամսավճարի վայելելու հնարավորություն:

Առաջարկը գործում է 2014 թ. մարտ 5-ից հետո այս փաթեթին բաժանորդագրված առաջին 100 բաժանորդների համար:

Մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում «Ինտերնետ էքսպրես» USB մոդեմը տրամադրվում է անվճար: