Աշխարհի խոշոր սոցցանց Facebook-ը կրկին փորձարկում է նոր «Նորությունների ժապավենի» (News Feed) դիզայն: Այս մասին սոցցանցը հայտնում է իր կայքում: Նոր News Feed-ը հանդես է գալու ավելի ավելի մեծ նկարներով և նոր տառատեսակով՝ Helvetica Mac համակարգիչների համար և Arial ԱՀ-ների համար: Կարելի է ասել, որ նոր News Feed-ը բավական նման է սոցցանցի բջջային տարբերակին:
Ահա թե ինչ տեսք ունի նոր News Feed-ը:
Ահա թե ինչ տեսք ուներ նախկինում:
Հիշենք, որ սա առաջին դիզայնի փոփոխությունը չէ, որ սոցցանցը հայտարարում է: Անցյալ տարի մարտ ամսին Facebook-ը գործարկեց News Feed-ի ամբողջովին նոր ինտերֆեյս: Վերջինս մասայական հասանելի չդարձավ, քանի որ փորձարկվում էր: Ըստ երևույթին, փորձարկամն արդյունքները դրական չեն եղել և սոցցանցը որոշել է կրկին փոփոխել News Feed-ը:
Մոտակա շաբաթների ընթացքում նոր News Feed-ը կստանա օգտագործողների մեծամասնությունը: