Samsung ընկերությունը հնարավոր է վիրտուալ ստեղնաշարը բառից բուն իմաստով տեղափոխի մարդու մատների վրա: Այս մասին գրում է Digital Trends կայքը: Հարավկորեական ընկերությունը արտոնագրել էր նման տեխնոլոգիա դեռևս 2013թ. օգոստոսին, որի մանրամասները միայն այսօր են հայտնի դարձել:
Ենթադրվում է, որ նոր այլընտրանքային իրականության ստեղնաշարը կդառնա Samsung-ի՝ դեռևս գոյություն չունեցող «խելացի» ակնոցի նախագծի մի մասը: Այսինքն, Galaxy «խելացի» ակնոց օգտագործողը կկարողանա բառից բուն իմաստով հավաքել տեքստային հաղորդագրություն միանգամից մատների վրա: Ընդ որում, մատի կոնկրետ մաս կծառայի որպես կոնկրետ տառ:
Այս տեխնոլոգիայով, կարելի է ասել, Samsung-ը կշտկի Google ընկերության «խելացի» ակնոցի՝ Google Glass-ի անավարտ ֆունկցիաները: Ըստ Samsung-ի, ձայնային կառավարումը շատ հարմար ֆունկցիա է, սակայն ոչ միշտ: Օրինակ աղմկոտ տարածքներում սարքը չի հասկանում հրամանը: Բացի դրանից տեքստային հաղորդագրություների ձայնային մուտքագրումը գաղտնիություն չի ապահովում:
Նշենք, որ ըստ լուրերի, Samsung-ի ապագա Galaxy Glass անվանումը կրող «խելաց» ակնոցը կցուցադրվի IFA ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին 2014թ. սեպտեմբերին:
Աղբյուրը՝ Digital Trends