Դեռ երկու օր է անցել, ինչ Apple-ը պաշտոնապես ներկայացրել է CarPlay նոր համակարգը, իսկ մրցակիցներն արդեն ակտիվորեն մշակում են համանման ծառայություններ: Երեկ Daimler կոնցերնը, որը զբաղվում է Mercedes-Benz-ի թողարկմամբ, հրապարակել է աշխատանքի հետաքրքիր հայտարարություն. ընկերությունը փնտրում է ինժեներ, ով կօգնի Google-ի ավտոմոբիլային համակարգը ինտեգրել Mercedes-ի մեքենաներում:
Համակարգը, հավանաբար, կստանա Google Projected Mode անվանումը և կօգտագործվի Android-սմարթֆոնները ավտոմեքենայի համակարգին կցելու համար: Engadget-ը գրում է, որ դեռ անհայտ է միացումը կկատարվի լարի թե անլար լուծման շնորհիվ, սակայն կարելի է չկասկածել, որ տեխնոլոգիան թույլ կտա զանգեր կատարել, հաղորդագրություններ ուղարկել և այլն:
Հիշեցնենք, որ Apple-ն արդեն իսկ բանակցում է Honda, Volvo, Kia և Ferrari ընկերությունների հետ:
Աղբյուրը՝ appleinsider.ru