Ճանաչված խոշոր ֆոտոբանկ Getty Images-ը հայտնել է, որ այսուհետ իր լուսանկարների կատալոգի մի մասը հասանելի կլինի ամբողջովին անվճար: Սակայն դրանք հնարավոր կլինի օգտագործել միայն բաց HTML-կոդի տեսքով՝ այսինքն embed:
Հիշենք, որ նախկինում հնարավոր էր միայն գնել ֆոտոբանկում հավանած լուսանկարը, կամ ներբեռնել անվճար լուսանկար Royalty-Free լիցենզիան ունենալու դեպքում: Այսօր ֆոտոբանկում կա ավելի քան 45մլն. լուսանկար:
Getty Images-ի այս հայտարարությունից հետո մոտ 12մլն. լուսանկար դարձել է անվճար՝ HTML-կոդով:
Այս կերպ օգտագործողը կարող է ներբեռնել լուսանկարը, սակայն օգտագործել միայն HTML-կոդով՝ կայքում տեղադրելու համար, որը Getty Images հղում է ընդունում, ինչպես նաև սոցցանցեր Twitter-ում և Tumblr-ում:
The Verge տեխնոբլոգի հետ հարցազրույցում կայքի ներկայացուցիչները նշել են, որ նման որոշումը ճիշտ մեթոդ է, քանի որ շատերն են ոչ լեգալ օգտագործում կայքի լուսանկարները:
Աղբյուրը՝ gettyimages.com