Instagram-ը կնքել է գովազդի տեղադրման առաջին խոշոր պայմանագիրը

InstagramՍոցիալական ցանց Instagram-ը կնքել է իր ամենախոշոր պայմանագրերից մեկը՝ սոցցնացի ներսում գովազդի տեղադրման համար:

Հայտնի է, որ պայմանագիրը կքնվել է Omnicom Media Group գովազդային ընկերության հետ: Ըստ տեղեկությունների, վերջինս 1 տարվա ընթացքում վճարելու է 100մլն. դոլար՝ գովազդի տեղադրման համար: Ավելի ուշ Facebook-ը՝ Instagram-ի սեփականատերը և Omnicom Media Group-ը հաստատել են իրենց համագործակցության լուրը, սակայն չեն նշել գործարքի արժեքի մասին տեղեկություններ:

Հիշենք, որ Instagram-ում առաջին գովազդային հայտարարությունը հայտնվել է 2013թ. նոյեմբերին:  Omnicom Media Group-ը միջազգային գովազդային ընկերություն է: Այն ունի մոտ 1500 մասնաճյուղ և աշխատում է ավելի քան 5000 պատվիրատուների հետ: