Skrillex-ը թողարկել է բջջային խաղ իր նոր ալբոմի մոտիվներով

Ամերիկացի երաժիշտ Skrillex-ը նշանավորել է իր նոր ալբոմի՝ Recess-ի գործարկումը բջջային խաղով:  Alien Ride բջջային խաղում խաղացողը պետք է խուսափի աստերոիդների հետ բախումներից՝ 1979թ. Atari խաղի դասական ոճի պես:

alien-ride-access-granted

Խաղի ձայնային ձևավորումը Skrillex-ի ալբոմից է: Բացի դրանից, յուրաքանչյուր մակարդակ անցնելիս՝ խաղացողի համար հասանելի են դառնում Skrillex-ի Recess ալբոմի 11 երգերը, իսկ խաղն ավարտելուց հետո հնարավոր է պատվիրել ալբոմը:

Alien Ride խաղը հասանելի է iOS և Android սարքերի համար:

Նշենք, որ Recess ալբոմի շնորհանդեսը կկայանա մարտի 18-ին: 11 երգերից 9-ը ձայնագրվել է մի շարք հայտնի արտիստների մասնակցությամբ՝ Մայքլ Անջելակոսի (Passion Pit), Niki & The Dove, Diplo և այլն: