Գերմանիայում ընթացող CeBIT 2014 ցուցահանդեսին Samsung ընկերությունը ներկայացրել է Cloud Print ծառայությունը: Samsung Cloud Print-ը հասանելի կդառնա Android սարքերի համար ընթացիկ տարբա հունիս ամսին, իսկ iOS տարբերակը՝ 2-րդ եռամսյակում:
Ինչպես մի շարք նման այլ ծառայություններ, Samsung Cloud Print-ը թույլ կտա տպագրել փաստաթղթեր անլար միացմամբ ՝ ուղարկելով բջջային սարքերից հրաման տպիչին: Բացի դրանից, շնորհիվ Knox լուծման հարավկորեական ընկերության Cloud Print-ը միաժամանակ կապահովի նաև տվյալների անվտանգ փոխանցում, ինչպես նաև NFC տեխնոլոգիայի շնորհիվ միաժամանակ 20 տպիչ կարող է միանալ ծառայությանը: