Disney-ը կթողարկի իր մուլտֆիլմերի երգերի ռեմիքների ալբոմ

Walt Disney Records ընկերության պաշտոնական Instagram էջում հայտնվել է թիզեր-հոլովակ, ուր ցուցադրվում է Disney-ի արտադրած ֆիլմերի երգերի ռեմիքսների ալբոմ: Հայտնի է, որ այս նոր թողարկվող DCONSTRUCTED ալբոմում տեղ են գտնելու հայտնի DJ-ների (Արմին վան Բյուրեն, , MC Yogi, BT, Trion և այլն) 14 ռեմիքսներ:

DCONSTRUCTED

Երաժիշտները կպատրաստեն ռեմիքսներ Disney-ի «Հրեշների համալսարանը», «Խաղալիքների պատմությունը», «Սառցե սիրտը», «Քնած գեղեցկուհին», «Առյուծ արքան», «Դամբո» և այլ ֆիլմերի երգերից:

DCONSTRUCTED ալբոմը կթողարկվի 2014թ. ապրիլի 22-ին:

Աղբյուրը՝ hollywoodreporter.com