Canonical ընկերության հիմնադիր Մարկ Շատլուորթը Գերմանիայում անցկացվող CeBIT 2014 ցուցահանդեսին հայտնել է Ubuntu ՕՀ-ով աշխատող առաջին սմարթֆոնների արժեքը:
Նրա խոսքով, Ubuntu սարքերը միջին դասի սմարթֆոններ են լինելու, այսինքն նրանց գինը կազմելու է 200-400 դոլար: Նա նշել է, որ Ubuntu սմարթֆոնները չեն գովազդվելու որպես iPhone-ի ալտերնատիվ:
Canonical-ն իր սմարթֆոնների թողարկման համար համագործակցում է չինական Meizu և իսպանական BQ Mobile-ի հետ: Այս ընկերությունները մտադիր են վաճառել սարքեր՝ առանց օպերատորների բաժանորդագրության՝ սեփական խանութներում, ինչպես նաև Ubuntu.com-ում:
Ubuntu նախագծի աջակիցներն են նաև մի շարք բջջային օպերատորներ՝ Vodafone, EE, T-Mobile USA, Three Group, Deutsche Telekom, Verizon, Telstra և Portugal Telecom: Սարքերի վաճառքը կմեկնարկի 2014-ին:
Աղբյուրը՝ arstechnica.com