Angry Birds հայտնի խաղի նոր սերիան կունենա արկածային ուղղվածություն և դերային տարրեր: Այս մասին գրում է Kotaku խաղային պորտալը:
Angry Birds Epic-ն, ի տարբերություն նախորդ սերիաների, կթողարկվի սկզբում Կանադայի և Ավստրալիայի օգտագործողների համար և սկզբում հասանելի կլինի միայն iOS-օգտագործողներին: Հետագայում կթողարկվեն նաև խաղի Android և Windows Phone-տարբերակներ:
Angry Birds Epic-ում ամեն թռրուն ունի իր սեփական դերը, օրինակ՝ կարմիրը ասպետ է, իսկ դեղինը՝ կախարդ: Խոզերի հետ մարտերը կանցկացվեն Piggy Island-ում՝ ռազմավարության սկզբունքով:
AngryBirdsNest-ի տվյալներով՝ գեյմերը պետք է ստեղծի տարբեր վիրտուալ արտեֆակտներ, օրինակ՝ փայտե սուր, կախարդական թուրմ և այլն:
Աղբյուրը՝ AngryBirdsNest.com