Nikon 1 V3 տեսախցիկը թույլ է տալիս լուսանկարել 40 կադր վայրկյանում

nikonNikon ընկերությունը ներկայացրել է Nikon 1 V3 տեսախցիկը, որն ունի նկարահանման արագ ռեժիմի հնարավորություն և կարողանում է վայրկյանում RAW ֆորմատի 40 կադր անել:

Նման արագությունը ապահովում են երկու պրոցեսորներ, որոնցից մեկը պատասխանատու է նկարների ձայնագրման, իսկ մյուսը՝ մշակման համար: Բացի այդ՝ տեսախցիկում օգտագործվում է հիբրիդային ավտոֆոկուս:

Nikon 1 V3-ն ունի CX ֆորմատի մատրիցա՝ 18,4 Մպ թույլատրությամբ և 160-12800 ISO զգայունությամբ: Տեսախցիկն ունի 7,5 սմ սենսորային էկրան՝ 1,037 միլիոն կետայնությամբ և Wi-Fi մոդուլ:

Nikon-ը ներկայացրել է նաև 1 Nikkor շարքի երկու օբյեկտիվներ՝ 70-300 մմ ֆոկուսային հեռավորությամբ:

Աղբյուրը՝ petapixel.com