Marvel-ը մտադիր է սպանել Ռոսոմախային

Marvel-ը պլանավորում է սպանել իր կոմիքսների աշխարհի ամենաճանաչված հերոսներից մեկին՝ Ռոսոմախային: Այս մասին գրում է  Comic Book Resources-ը՝ հղելով Marvel-ի պաշտոնական հաղորդագրությանը:

Marvel_Heroes_Artwork_Wolverine

Հայտնի է, որ կոմիքսի 8-րդ մասում սկսվում է նոր սյուժե՝ «Երեք ամիս մահանալու համար» անվանումով: Այս սյուժետը կշարունակվի ևս 5 մաս և կավարտվի Ռոսոմախայի մահով:

Marvel-ի կոմիքսների հրատարակության ներկայացուցիչների խոսքով, նրանք պատրաստվում են ուսումնասիրել Ռոսոմախայի մահացու լինելու հարցը և թե ինչ դա կարող է նշանակել կոմիքսների աշխարհի համար: Նշենք, որ Ռոսոմախայի կոմիքսի նախորդ մասում հերոսը կորցնում է իր մարմնի վնասված հյուսվածքները վերաձևավորման ունակությունը:

Ռոսոմախակն Marvel-ի կոմիքսների աշխարհի ամենասիրված և ճանաչված հերոսներից մեկն է, հայտնի նաև Ջեյմս «Լոգան» Հոուլետ անունով: Ռոսոմախայի կերպարի շուրջ նկարահանվել է նաև Fox ստուդիայի 7 կինոկոմիքս: Նրա դերը մարմնավորում է դերասան Հյու Ջեքմանը: