Samsung-ը պատրաստում է Galaxy Beam 2 սմարթֆոնը

Samsung-ը որոշել է նոր կյանք տալ ներկառուցված պրոեկտորներով սմարթֆոնների գաղափարին: Ընկերությունը սկսել է նախագծել Galaxy Beam սմարթֆոնի 2-րդ սերունդը:

Samsung Galaxy Beam 2 1

Սարքն ունենալու է պլաստիկ կաղապար՝ նման մետաղի, չափսերն են լինելու՝ 134.5 x 70 x 11.7 մմ և քաշը՝ 165.5 գ: Հայտնի է, որ նորույթը ստանալու է 4.66 դյույմ էկրան՝ 800 х 480 պիքսել թույլատրությամբ, քառամիջուկ 1.2ԳԳց պրոցեսորով, 1Գբ օպերատիվ հիշողությամբ, microSD քարտի բնիկով, դիմային 0.3Մպ և հիմնական 5Մպ ֆոտոխցիկով և աշխատելու է Android 4.2.2 Jelly Bean ՕՀ-ով:

Աղբյուրը՝ gsmarena.com