YouTube-ը կգործարկի իր կայքի «մանկական» տարբերակը

youtube_610x436YouTube վիդեոպորտալը պատրաստում է իր կայքի մանկական տարբերակը՝ նախատեսված 10 տարեկանից ցածր տարիքի երեխաների համար:

Ընկերությունը սկսել է համագործակցել երեխաների համար բովանդակություն արտադրողների հետ, հաղորդում է The Information-ը՝ հղելով իր անանուն աղբյուրներին:

Նախագծի նպատակն է՝ ստեղծել կայք, որին կվստահեն ծնողները՝ երեխաների համար անվտանգ բովանդակության տեսանկյունից:

YouTube-ի «մանկական» տարբերակը չի պարունակելու մեկնաբանություններ կամ վիդեոնյութեր, որոնք կպարունակեն ոչ գրագետ լեքսիկոն:

Միևնույն ժամանակ, այս նախագիծը դեռևս հեռու է վաղ գործարկումից: Այն գտնվում է դեռևս քննարկման փուլում:

Աղբյուրը՝ Theinformation.com