Apple-ի հավելվածների օնլայն խանութը լցվել է Flappy Bird բջջային խաղի ամենաանհաջող կլոններով: Իրական խաղի հեղինակ Դոնգ Նգույենը մտադիր է ետ վերադարձնել խաղը App Store: Այս մասին գրում է MacRumors-ը՝ հղելով Դոնգ Նգույենի Twitter-յան գրառմանը:
Խաղի հեղինակը միկրոբլոգում մեկի հարցին այն մասին, թե վերադառնալու՞ է արդյոք Flappy Bird-ը, պատասխանել է՝ «այո, բայց ոչ շուտ»:
Էքսպերտները մինչ այժմ չեն կարողանում բացատրել Flappy Bird խաղի հաջողությունը և վերջինիս շուրջ ստեղված մեծ աղմուկը: Դոնգ Նգույենին հաջողվում էր միայն գովազդից օրական վաստակել մինչև 50 000 դոլար: Սակայն խաղի հեղինակը չէր սպասում նման հաջողության և շուտով նա հեռացնում է խաղը օնլայն խանութներից՝ հայտարարելով, որ Flappy Bird-ը «կոտրել է իր կյանքը»:
Այսօր հավելվածների օնլայն խանութները լի են Flappy Bird-ի նմանակներով:
Աղբյուրը՝ appleinsider.ru