Amazon-ը մտադիր է թողարկել Apple TV-ի մրցակցին

Հնարավոր է, որ 2014թ. ապրիլին Apple ընկերության մրցակիցների թվում հայտնվի նաև ինտերնետ խանութ Amazon ընկերությունը:

Ճանաչված պարբերական Wall Street Journal-ը՝ հղելով իր սեփական աղբյուրներին, հայտնում է, որ Amazon-ը հաջորդ ամսին կթողարկի բրենդային հեռուստատեսային կցորդ:

amazon tv

Համաձայն մամուլում տարածվող լուրերի, սարքեը հագեցած է լինելու բոլոր այն հնարավորություններով, ինչ Apple TV կցորդը: Amazon-ի հեռուստատեսային կցորդն աշխատելու է Android ՕՀ-ի հատուկ տարբերակով, արտաքնապես հիշեցնելու է Google-ի Chromecast կցորդին: Ինչպես Amazon-ի այլ բրենդային սարքերը, հավանաբար, սարքը հանդես կգա Fire ապրանքանիշի ներքո:

Հարկ է նշել, որ Amazon-ի սարքերը հայտնի են իրենց մատչելի արժեքով և միևնույն ժամանակ որակյալ բովանդակությամբ: Չնայած Apple TV-ն դժվար է համարել թանկարժեք սարք՝ չի բացառվում, որ Amazon-ի կցորդը լինի երկու անգամ ավելի մատչելի, ինչը ձեռնտու է գնորդի համար:

Աղբյուրը՝ wsj.com