Facebook-ը մշակել է 97% ճշգրտությամբ դեմքի ճանաչման նոր տեխնոլոգիա

Եթե Ձեզ ցույց տան միևնույն անծանոթ անձնավորության երկու լուսանկար, ապա 97,53% դեպքերում, Դուք նմանություններ կգտնեք: Facebook սոցցանցը նախագծել է դեմքի ճանաչման նոր տեխնոլոգիա, որն ունի 97,25% ճշգրտություն՝ անկախ լուսանկարի տարբեր ռակուրսներից և լուսավորությունից: Սա նշանակում է, որ տեխնոլոգիան մոտենում է մարդու հնարավորություններին:

DeepFace3

Նոր Facebook DeepFace ալգորիթմը 25%-ով արդյունավետ է ժամանակակից տեխնիկական այլ միջոցներից, որոնք կատարում են նույն դերը: Սա մեծ առաջխաղացում է դեմքերի համեմատության և ճանաչման, ինչխես նաև արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում:

DeepFace-ը ներառում է սովորական նեյրոնների 9 շերտ՝ գտնելով դրանց միչև ավելի քան 120մլն կապ: Տեխնոլոգիայի փորձարկման համար օգտագործվել է սոցցանցի լուսանկարների որոշակի բազա՝ 4մլն. լուսանկար՝ պատկանող 4 000 մարդկանց:

Այս տեխնոլոգիան, առայժմ հետազոտական նախագիծ է, սակայն այն նախատեսվում է պաշտոնապես ցուցադրել IEEE կոնֆերանսին հունիս ամսին:

Աղբյուրը՝ technologyreview.com