Apple-ը պատրաստում է երկկողմանի USB (լուրեր)

Ներկայումս շատ լայն կիրառություն ունեցող USB-լարերը ունեն մեկ թերություն. հաճախ չես իմանում ճիշտ կողմով ես միացրել այն, թե չէ: Եթե այն չի տեղավորվում USB-ի համար նախատեսված անցքում, ապա մենք փոխում ենք կողմը:

Այս խնդիրը լուծելու համար Apple ընկերությունը մշակում է այնպիսի USB-լար, որը երկու կողմերից էլ միանում է համակարգչին կամ որևէ այլ սարքին: Այս մասին տեղեկանում ենք AppleInsider-ից, որին Apple-ի հետ համագործակցող չինական ընկերություններից մեկը ուղարկել է նկարներ:

Միացման հատվածն ուշադիր դիտելու դեպքում կտեսնենք, որ երկու կողմից էլ նույն մակերևույթն է, և բոլորովին տարբերություն չկա, թե ինչպես այն կմիացնեք USB-ի համար նախատեսված հատվածին: Արդյոք այս լուրերը ճիշտ են, թե ոչ, հայտնի կդառնա մոտակա ժամանակներում:

Աղբյուրը՝ Appleinsider.ru