Հայտնի են «Ֆանտաստիկ քառյակը» և «Ռասոմախա» ֆիլմերի շարունակությունների թողարկման օրերը

Fox կինոընկերությունը հայտարարել է «Ֆանտաստիկ քառյակը» և «Ռասոմախա» ֆիլմերի շարունակությունների թողարկման օրերը, հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Fantastic 4

Ռասոմախայի մասին կինոկոմիքսի 3-րդ մասը էկրաններ կբարձրանա 2017թ. մարտի 3-ին: Ֆիլմի ռեժիսորի դերում կլինի Ջեյմս Մենգոլդը, ով աշխատել է «Ռասոմախա. անմահը» ֆիլմի վրա: Դե իսկ «Ֆանտաստիկ քառյալ» ֆիլմի շարունակությունը էկրան կբարձրանա 2017թ. հուլիսի 14-ին:  

Բացի այս օրերից, ընկերությունը կատարել է 2018թ. հուլիսի 13-ի ռեզերվացիա, սակայն չի նշում, թե որ ֆիլմի համար: Որոշ կինոման-բլոգերներ գրում են, որ խոսքը հավանաբար գնում է «Իքս-մարդիկ. ապոկալիփսիս» ֆիլմի մասին:

Նշենք, որ Fox կինոընկերությանն են պատկանում «Իքս-մարտիկ» և «Ֆանտաստիկ քառյակ» կոմիքսների նկարահանման իրավունքը: