Դերասան Քրիստիան Բեյլը հնարավոր է մարմնավորի Apple-ի հիմնադրին Ուոլրթեր Այզեկսոնի Սթիվ Ջոբսի մասին գրքի էկրանիզացիայում: Ֆիլմի ռեժիսորի դերում է լինելու Դեվիդ Ֆինչերը:
Ինչպես գրում է The Wrap-ը, Բեյլը, որը վերջերս Օսկարի մրցանակի հավակնորդ էր, այս դերի միակ հավանական թեքնածուն է:
Ավելի վաղ մամուլում գրում էին, որ այս ֆիլմի շուրջ աշխատելու է նույն թիմը, որը նկարահանեց Ֆինչերի՝ Մարկ Ցուկերբերգի մասին ֆիլմը՝ «Սոցիալական ցանց»-ը: Սցենարիս Ահարոն Սորկինի խոսքով, ֆիլմը բաղկացած է լինելու երեք մասերից, որոնց գործողությունները կատարվելու են ետնաբեմում՝ Mac, NeXT և iPod արտադրանքների շնորհանդեսներից առաջ: