Microsoft-ը կներկայացնի երկու նոր Nokia սմարթֆոն ապրիլի 2-ին

Համացանցում հայտնվել է ինֆորմացիա դեռևս չթողարկված Windows Phone 8.1 ՕՀ-ով աշխատող սմարթֆոնների մասին: Mynokiablog ռեսուրսը՝ հղելով իր աղբյուրներին, նշում է, որ Nokia Lumia 930 (Martini) և Lumia 630 (Moneypenny) սմարթֆոնները կդառնան առաջին սարքերը՝ աշխատող Windows Phone 8.1-ով: Նրանց խոսքով, վերոհիշյալ մոդելները վաճառքում կհայտնվեն մոտակա ամիսների ընթացքում:

Չնայած ֆիննական ընկերությունը պաշտոնապես չի հաստատել այս լուրերը՝ վերջին շրջանում այս սարքերի գոյության մասին մամուլը հաճախ է անդրադառնում:

Nokia-Lumia-630-release-closes-in-with-press-render

Համաձայն նախորդ լուրերի, Nokia-ն պետք է հատուկ միջոցառում-շնորհանդես անցկացներ ապրիլի 19-ին: Սակայն այսօր արդեն համացանցում գրում են, որ շնորհանդեսը կկայանա ավելի վաղ:

MyNokiaBlog-ի տվյալներով, Microsoft-ը մտադիր է ցուցադրել նոր սմարթֆոնները ապրիլի 2-ին BUILD 2014 կոնֆերանսի ժամանակ:

Nokia-Lumia-Icon-for-Verizon__1

Բացի դրանից, ռեսուրսը գրում է, որ թողարկվելու է Nokia Lumia 630-ի երկու տարբերակ՝ 1 և 2 SIM քարտով: Այն հագեցած է լինելու 4.5դյույմ էկրանով՝ 854х480 պիքսել խտությամբ և 5Մպ ֆոտոխցիկով:

Ինչ վերաբերում է Lumia 930-ին (Martini), ապա այս մոդելն իր հերթին ունենալու է 5 դյույմ էկրան, քառամիջուկ 2.2ԳԳց պրոցեսոր, 2Գբ օպերատիվ հիշողություն:

Աղբյուրը՝ Mynokiablog