«Abercrombie & Finch» ընկերության նախկին դիզայներ Ջոաննա Քենթը ստեղծել է «խելացի» սպորտային վերարկու Glowfaster-ը՝ առավոտյան վազքի սիրահարների համար: Այս հագուստը սինքրոնիզացիա է կատարում Ձեր սմարթֆոնի հետ և ազդանշաններ արձակում, երբ օգտագործողը չափից շատ արագ կամ չափից շատ դանդաղ է վազում:
Վերարկու-գաջեթը հագեցած է լուսադիոդներով և դրանց համար նախատեսված մարտկոցով: Հենց լուսադիոդների աշխատանքի շնորհիվ է սմարթֆոնը հասկանում, թե օգտագործողն ինչ արագությամբ է վազում: Սմարթֆոնում անհրաժեշտ է տեղադրել հատուկ ծրագիր, որը կապվում է լուսադիոդների հետ: Բացի դրանից, հավելվածը կարողանում է սինքրոնիզացնել սրտի աշխատանքը և iPod-ի երաժշտությունը:
Վերարկուն պատրաստված է անջրանցիկ նյութից՝ հարմար մարզվելու համար անգամ ցուրտ եղանակին: Սպասվում է, որ «խելացի վերարկուն» արժենալու է 99 բրիտանական ֆունտ:
Աղբյուրը՝ lookatme.ru