Ինչպես Facebook-ում կարդալ միայն ամենահետաքրքիր գրառումները

Սոցցանցում լրահոսը կարդալը սովորաբար շատ մեծ ժամանակ է խլում: Տասնյակ, հարյուրավոր, որոշ դեպքերում հազարավոր ընկերներ օրական կիսվում են տարբեր գրառումներով, նկարներ են տեղադրում, կիսվում են հղումներով և այլն:

Nuzzel ծառայությունը թույլ է տալիս խնայել ժամանակը: Այս ծառայությունը վերլուծում է Ձեր Facebook հաշիվն ու առանձնացնում ամենաքննարկվող թեմաները:

nuzzel nuzzel2 nuzzel3

Վեբ-ծառայությունից բացի՝ այժմ մշակվում է iPhone-ի համար նախատեսված հավելված, իսկ Android-տարբերակի մասին դեռ խոսք չի գնում: Նշենք, որ օգտագործողներին առաջարկվում է ամեն օր էլ-փոստով ստանալ հետաքրքիր գրառումների դայջեստը, ընդ որում՝ նամակի բովանդակությունը և ուղարկման ժամը կարելի է նախապես կարգավորել: