Apple-ն իր սարքերի արտադրության գործընթացում կներառի ռոբոտների

Apple ընկերությունը պատրաստվում է իր սարքերի մարտկոցների արտադրության գործընթացում ներառել ռոբոտների, որոնք կանեն ամբողջ աշխատանքը մարդկանց փոխարեն: Այս մասին գրում է Digitimes-ը: Ըստ պարբերականի աղբյուրների՝ այլ ընկերություններ ևս կարող են ավտոմատացնել մարտկոցների արտադրությունը:

apple

Apple-ն iMac-ի և Mac Pro-ի արտադրության մեջ արդեն օգտագործում է ռոբոտներ, սակայն սարքերի վերջնական հավաքումըw կատարում են մարդիկ:

Չինաստանում օրեցօր ավելանում է աշխատավարձը, իսկ երիտասարդները չեն ցանկանում աշխատել տեխնիկայի հավաքման ոլորտում: Կա նաև կադրերի հոսունություն և աշխատուժի պակաս: Այս գործոնները դեռ նկատելիորեն չեն անդրադարձել համաշխարհային շուկայի վրա, սակայն որոշ ժամանակ անց չինական աշխատուժից հնարավոր է շատ ընկերություններ հրաժարվեն:

Ռոբոտներ ունենալու դեպքում Apple-ը կարող է հավաքել իր արտադրանքը ցանկացած երկրում, սակայն հաշվի առնելով, որ «խնձորային» արտադրանքների մասերը հիմնականում արտադրվում են Չինաստանում, հավաքող գործարանները շատ արագ չեն տեղափոխվի Չինաստանից ԱՄՆ:

Աղբյուրը՝ digitimes.com