Last.fm-ը դադարեցնում է իր հոսքային ռադիոծառայությունը: Այս մասին հաղորդում է երաժշտական սոցցանցի պաշտոնական բլոգը:
Չնայած այս լուրը կտխրեցնի մի շարք ակտիվ օգտագործողների, սակայն Last.fm-ի հավաստմամբ, հոսքային ծառայությունը այդքան տարածված չէր նմանատիպ Spotify, Rdio և Beats Music ծառայությունների կողքին: Ծառայության դադարեցումն ունի իր դրական կողմերը: Կայքի ծանրաբեռնվածությունը կթեթևանա և աշխատանքային ուժը կվերականգնվի:
Last.fm-ը հնարավոր կլինի ունկդրել YouTube-ի և Spotify-ի միջոցով: Այս շնորհիվ կայքը կպահպանի իր սովորական ֆունկցիոնալությունը և երգերի լիցենզիաների ձեռքբերելու գումարներ կխնայի:
Նշեն, որ Last.fm ռադիոկայքը դարձել է վճարովի ծառայությունը 2013-ի սկզբում, որը մեծ քննադատության աղմուկ բարձրացրեց: Ռադիոծառայությունը կդադարեցնի իր գոյությունը ապրիլի 28-ին: