Samsung Galaxy S5-ը պաշտոնապես Հայաստանում է

Երեկ Հայաստանում Samsung Electronics-ը ներկայացրեց իր  դրոշակակիր մոդելը՝ Galaxy S5-ը: Ինչպես հայտնում է ընկերության մամլո ծառայությունը, այս սմարթֆոնը նորովի կոգեշնչի Ձեր կյանքը: Նա ճանաչում է օգտագործողի մատնահետքը, հասկանում նրա մտադրությունները, հնարավորություն տալիս անմիջապես և հեշտությամբ կիսելու հիշարժան պահերը:

Այս նորաոճ և ինովացիոն սմարթֆոնի կատարելագործված խելամտությունը կոչված է հեշտացնելու օգտագործողի առօրյան: Samsung GALAXY S5  5.1 դյույմանոց HD Super AMOLED էկրանը տալիս է գերազանց պատկեր: 16MP հզորությամբ տեսախցիկի Real-time HDR և Auto Focus ֆունկցիաները, ինչի արդյունքում, Ձեր լուսանկարներն ավելի վառ և տպավորիչ կլինեն: Իսկ IP67 ստանդարտի շնորհիվ Ձեր S5-ը պաշտպանված կլինի ջրից և փոշուց:

«Այս սմարթֆոնի կարգախոսն է` “Կյանքը ոգեշնչված Samsung Galaxy S5-ով”:  Դուք դա կզգաք առաջին իսկ հայացքից և հպումից: Այս ամենը արտացոլվում է նրա գույներում ու հարթ կորագծերում», – ասաց Samsung-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը:

Այս կապակցությամբ  Samsung Electronics  ընկերությունը հայ սպառողին ցանկանում է ներկայացնել նոր ակցիա: Կատարեք նախնական գրանցում  Samsung-ի պաշտոնական գործընկերների  վաճառասրահներում ապրիլի 1-ից 10-ը և կստանաք նվեր S-View cover նորարար պատյանը:

Ակցիան գործում է նախնական պատվերը կատարած գնորդների համար`մինչև ապրիլի 18-ը ներառյալ: