Apple-ը կբարձրացնի iPhone-նների էկրանի որակը

Apple-ը բանակցում է ճապոնական Renesas Electronics ընկերության հետ՝ նրա բաժիններից մեկի ձեռքբերման համար: Վերջինս զբաղվում է սմարթֆոնների էկրանների չիպերի արտադրությամբ: Այս մասին հաղորդում է Nikkei պորտալը՝ հղելով իր սեփական քաջատեղյակ աղբյուրներին:

iphone5s-display

Նշենք, որ Renesas չիպերն օգտագործվում են iPhone-ների էկրաններում՝ պատկերի սրության, ինչպես նաև սմարթֆոնի ավտոնում աշխատանքի երկարացման համար: Այն բաժինը, որը Apple-ը մտադիր է գնել Renesas SP Drivers-ն է: Renesas Electronics-ին պատկանում է ընկերության ընդամենը 50%-ը. 25%-ը պատկանում է Sharp-ին, մյուս 25%-ը՝ Powerchip ընկերությանը:

Աղբյուրները նշում են, որ Apple-ը պատրաստ է գնել ընկերության 50%-ը կես միլիարդ դոլարով: Renesas SP-ն մեծ և փոքր էկրանների համար չիպեր արտադրողների շարքում աշխարհի առաջատարներից է: Վերջինիս արտադրանքը խնայում են սարքերի էներգիայի սպառումը 10%-ով:

Հավանական է, որ Apple-ը ցանկանում է ավելի նոր մակարդակի հասցնել իր iPhone-ների էկրանները:  Երկու ընկերություններն առայժմ պաշտոնական մեկնաբանություններ այս գործարքի մասին չեն տարածում:

Աղբյուրը՝ Nikkei.com