2013-ին Մարկ Ցուկերբերգի աշխատավարձը կազմել է $1

Mark ZuckerbergՍթիվ Ջոբսը, վերադառնալով Apple ընկերություն երկրորդ անգամ, սկսեց պաշտոնապես տարեկան վաստակել $1: Իհարկե, նա ուներ ընկերության բաժնետոմսերի մեծ փաթեթ, որը չես համեմատի աշխատավարձի հետ: Facebook սոցցանցի հիմադիր ղեկավար Մարկ Ցուկերբերգը կարծես թե գնում է Ջոբսի հետքերով. համաձայն վերջերս հրապարակված հաշվետվության՝ 2013-ի ընթացքում նրա աշխատավարձը կազմել է $1:

Նման սիմվոլիկ աշխատավարձ են ստանում նաև Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջն ու Սերգեյ Բրինը: Ինչ վերաբերում է Ցուկերբերգի եկամտին, ապա 2012-ին նա ստացել էր $503 205 դոլար աշխատավարձ:

2013-ին Ցուկերբերգը բաժնետոմսերից ստացել է $653 165 դոլար: Այս գումարները հիմնականում ծախսվել են մասնավոր ինքնաթիռների և անվտանգության կազմակերպման վրա: Նշենք, որ Մարկի կարողությունը գնահատվում է $27 միլիարդ դոլար, և նա տիրապետում է Facebook-ի բաժնետոմսերի 61,6%-ին:

Աղբյուրը՝ Mashable.com