Հրապարակվել է «Աստղային պատերազմներ»-ի լուսավոր սրի ստեղծման մասին պատմող ֆիլմ (վիդեո)

Համացանցում հայտնվել է 15 րոպե տևողություն ունեցող ֆիլմ՝ պատմող «Աստղային պատերազմներ»-ի ջեդայի լուսավոր սրի ստեղծման մասին:sur

Այս կարճամետրաժ ֆիլմը թողարկվել է 2004-ին և հանդիսացել է բոնուս «Աստղային պատերազմներ» տրիլոգիայի DVD սկավառակների գնորդների համար: Այսօր այն կարելի է անվճար դիտել ինտերնետում:

Տեսանյութում ֆիլմի ռեժիսոր Ջորջ Լուկասը պատմում է, որ լուսավոր սուրը նա ստեղծել է՝ ոգեշնչվելով հնագույն ասիական մարտական արվեստներից: Սրի մասին պատմում են նաև Լյուկ Սքայուոկերին մարմնավորող դերասան Մարկ Հեմիլը  և ձայնի դիզայներ Բեն Բերտը: