Ռոբոտներ, որոնք ունակ են մասամբ փոխարինել մարդկանց

1. RoboThespian. ամբողջ աշխարհը թատրոն է, իսկ ռոբոտները՝ դերասաններ

RoboThespian

RoboThespian ընկերության ներկայացրած ռոբոտ-հումանոիդը կարողանում է շփվել մարդկանց հետ. այն ինտերակտիվ է, գիտի մի քանի լեզու, կարող է զբոսավար աշխատել կամ ելույթ ունենալ թատրոնում:


Վեբ-ինտերֆեյսի շնորհիվ կարելի է նոր ծրագրեր, երգեր ու տեսանյութեր ավելացնել ռոբոտի մեջ, RoboThespian-ը կարողանում է ոչ միայն մենախոսություն կարդալ, այլև երգել: Engineered Arts ընկերությունն արդեն իսկ զբաղվում է ռոբոտի վարձույթով: Նշենք, որ ռոբոտն արժե մոտ $90 հազ. դոլար:

 2. Ռոբոտ-բարմեն

barmen

Այս ռոբոտ-հումանոիդը կարողանում է աշխատել բարմենի նման. նրա անունը Կարլ է: Այն պատրաստել է մեխատրոնիկայի ինժեներ Բեն Շեֆերը: Նա կարողանում է կոկտեյլներ պատրաստել, լցնել բաժակները, ինչպես նաև զրուցել հաճախորդների հետ, սակայն ոչ շատ երկար:

3. «Հիմա Ձեզ կմոտենա մեր iTray մատուցողը»

itray2

Բրիտանական «YO! Sushi» ռեստորանը իր հաճախորդներին ներկայացրել է թռչող iTray սկուտեղը, որն իրենից ներկայացնում է փոքր ուղղաթիռ, որն իր վրա կարողանում է պահել պատվերներով սկուտեղը: Այն տեղաշարժվում է 40 կմ/ժ արագությամբ, ինչն ապահովում է արագ սպասարկում:

 

Ռոբոտը կառավարվում է iPad-ի համար նախատեսված հավելվածի միջոցով, մատուցողն ընտրում է սեղանն ու սեղում Start կոճակը:

4. Kuratas՝ մարտական հսկա ռոբոտ

Ճապոնական արտադրության Kuratas ռոբոտը 4 մետր բարձրություն ունի և կառավարվում է ներսում նստած մարդու կողմից: Այն մարտական է և բավական ծանր՝ 4.5 տոննա:

Kuratas-robot

Ռոբոտը կարելի է նաև կառավարել հեռակա՝ սմարթֆոնի միջոցով:

Ի սկզբանե ռոբոտը ստեղծվել է ռազմական նպատակով, սակայն այն կարող է ձեռք բերել յուրաքանչյուր ցանկացող, ճիշտ է, այդ դեպքում որպես զենք ծառայող հրացանները հնարավոր կլինի լիցքավորել միայն ջրով կամ հրավառությամբ: Սակայն ռոբոտը շատ թանկ արժի՝ $1,35 մլն դոլար:

5. Topio՝ ռոբոտ, որը կարողանում է սեղանի թենիս խաղալ

Վիետնամցիները մշակել են Topio անունով ռոբոտը, որը ստեղծված է սեղանի թենիս խաղալու համար: Ռոբոտը մեծ հնարավորությունների չի տիրապետում և խաղում է սկսնակի նման:

TOPIO_3

Ռոբոտի առաջին տարբերակը ստեղծվել է 2005թ.: Այսօրվա մոդելը մի քանի անգամ կատարելագործվել է: Այն կշռում է 120 կգ, ունի 188 սմ հասակ և շատ նման է մարդու: Տեսանյութում ներկայացված է Topio-ի ավելի հին մոդելի խաղը, քանի որ ցանցում դեռևս չկա նոր մոդելի վերաբերյալ լիարժեք տեսահոլովակ: