Կթողարկվի բջջային խաղ Family Guy մուլտսերիալի հիման վրա (թիզեր-վիդեո)

TinyCo և Fox Digital Entertainment ընկերությունը թողարկել են առաջին բջջային խաղը՝ ճանաչված «Գրիֆիններ» (Family Guy) մուլտսերիալի սյուժեի հիման վրա: Խաղի նախագծողները ներկայացրել են առաջին թիզեր-վիդեոն:

Ինչպես հաղորդում է The Next Web-ը, խաղը հասանելի կդառնա մի շաբաթից՝ ապրիլի 10-ին: Խաղը, որը կոչվում է «Family Guy: The Quest for Stuff» հիշեցնում է «The Simpsons: Tapped Out»-ը: Խաղացողների խնդիրն է վերականգնել Կուահոգ քաղաքն այն բանից հետո, երբ Պիտերը պատահականորեն այն ամբողջովին քանդում է:

Նախագծողները համագործակցել են մուլտսերիալի ստեղծողների հետ, այնպես որ խաղը մուլտֆիլմի պես հագեցած կլինի հումորով:

«Family Guy: The Quest for Stuff» խաղը հասանելի կլինի թե՛ App Store-ում և թե՛ Google Play-ում: