Apple-ի Siri-ն կաշխատի նաև օֆլայն ռեժիմում

siri-new-ipadSiri ձայնային օգնականի հիմնական թերությունն այն է, որ այն չի աշխատում օֆլայն ռեժիմում և պահանջում է ինտերնետ կապի հասանելիություն: Սակայն Apple-ը օրերս գնել է Novarius ընկերությունը, որը մշակել է այնպիսի տեխնոլոգիաներ, որոնց հիման վրա պատրաստվել է Siri-ն:

Թեև ընկերությունները չեն խոսել հետագա ծրագրերի մասին, Novarius-ը հայտնի է ձայնի ճանաչման օֆլայն տեխնոլոգիաների մշակմամբ: Զարմանալի չէ, որ Apple-ը որոշել է լուծել Siri-ի խնդիրը. եթե այն հասանելի լինի օֆլայն, ապա վատ ինտերնետ կապի դեպքում օգտագործողները ստիպված չեն լինի երկար սպասել հարցում անելիս և պատասխան ստանալիս:

Աղբյուրը՝ techcrunch.com