Ներկայացվել է MagicOn Ayane ներկառուցված պրոեկտորով սմարթֆոնը

Conplex International ընկերությունը ներկայացրել է MagicOn Ayane սմարթֆոնը, որը հագեցած է ներկառուցված պրոեկտորով: Այն կարողանում է ցուցադրել սմարթֆոն էկրանը պատին մինչև 42դյույմ անկյունագիծ:

Նորույթում ներդրված է Texas Instruments-ի պրոեկտորը՝ նախագծված DLP տեխնոլոգիայով: Սարքում օգտագործվում է միկրոէլեկտրոմեխանիկական համակարգ: Պրոեկտորը ցուցադրում է 640х480 պիքսել թույլատրությամբ և 35լյումեն պայծառությամբ:

pico1

Սմարթֆոնում ներկառուցված պրոեկտորը նախատեսված է շնորհանդեսների, լուսանկարների խմբակային դիտման և խաղերի համար:

Սմարթֆոնի տեխնիակական բնութագիրն է՝ 4դյույմ անկյունագիծ էկրան՝ 480х800 պիքսել խտությամբ, երկմիջուկ MTK 6589 պրոցեսոր՝ 1.2ԳՀց հաճախականությամբ, 1Գբ օպերատիվ և 4Գբ ներկառուցված հիշողություն, microSD քարտի բնիկ, 5Մպ հիմնական և 0.3Մպ դիմային ֆոտոխցիկ, GPS, FM-ռադիո, Wi-Fi, Bluetooth, 2000մԱ/Ժ մարտկոց: Սարքի չափսերն են՝ 125,5x65x13 մմ: Սմարթֆոնն աշխատում է Android 4.2 Jelly Bean ՕՀ-ով: Այն վաճառքի դուրս կգա 500 դոլար արժեքով:

pico5