Կկայանա ռոբոտների համադպրոցական առաջին մրցույթը

arnrobotics logo new jpg 2012Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը նախաձեռնում է ռոբոտների համադպրոցական մրցույթ` որպես «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի շարունակություն:

«2013 թվականի ընթացքում ԻՏՁՄ-ն, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության, Քրոնիմետ բարեգործական հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստանի և   Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի հետ համագործակցությամբ, նախաձեռնել էր «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագիրը, որի շրջանակներում 50 դպրոցում ստեղծեցին ռոբոտաշինության խմբակներ: Որպես ծրագրի արդյունքների ամփոփում` այժմ կազմակերպվում է համադպրոցական մրցույթ»,- նշում է միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Դպրոցականները միմյանց հետ կմրցեն «Գծին հետևող ռոբոտ» մրցույթի շրջանակներում: Նրանց առաջադրանքն է` ստեղծել գիծն հետևող և լաբիրինթոս անցնող  ռոբոտներ: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ մինչև ապրիլի 30-ը: Մրցույթի պայմաններին կարելի է ծանոթանալ` այցելելով այստեղ:

ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր գործընկերն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկական հովանավորը` «Արթին Վարուժան» ընկերությունը: «Ռոբոտաշինությունն սկսվում է դպրոցից» ծրագրի 2013 թվականի հովանավորն էր «ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամը, գործընկերները` «Վորլդ Վիժն Հայաստանը» և «Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանը»: