Դիզայներ Ալեքս Կորնելը և դերասան Ֆիլ Միլսը ներկայացրել են Gofor կոնցեպտային նախագիծը, որը ցուցադրում է «խելացի» դրոններին մոտ ապագայում հնարավոր օգտագործման եղանակները, հաղորդում է Gizmodo-ն:
Մինչ դրոնները շարունակում են ձեռք բերել ճանաչում և վերջիններիս տեխնոլոգիաներով սկսում են հետաքրքրվել անգամ այնպիսի մեծ կազմակերպությունները, ինչպիսի եք Amazon-ը (դրոններով առաքում իրականացնելու համար) և Facebook-ը (դրոններով ինտերնետ հասանելիություն ցրելու համար), անօդաչու թռչող սարքերի՝ սոցիալական առօրյա կյանք մուտք գործելը ընդամենը ժամանակի խնդիր է:
Gofor կոնցեպտի հեղինակները պատկերացնում են դրոններին սելֆի (ինքնանկարող) լուսանկարիչների, պահապանների և անգամ զբոսաշրջիկների դերում՝ սովորական քաղաքային միջավայրում:
Դրանք պետք է աշխատեն հատուկ բջջային ծրագրով, որով հնարավոր կլինի կառավարել Gofor դրոնին՝ տալով հանձնարարություն: Օրինակ կարելի է դրոնին հանձնարարել տուն ճանապարհել կամ դպրոց ուղարկել երեխային՝ հսկելով, որ ապահով տեղ է հասնում կամ ուղարկել մոտակա սրճարան՝ ճշտելու արդյոք ազատ տեղ կա:
Աղբյուրը՝ gofordrones.com