Twitter-ը կձևափոխի օգտագործողների պրոֆիլի ինտերֆեյսը

Twitter-ը շարունակում է զարմացնել կամ որոշ դեպքերում ուրախացնել նորամուծություններով, մասնավորապես, խոսքը գնում է ինտերֆեյսի դիզայնի թարմացումների մասին: Այս անգամ ընկերությունը ձևափոխել է օգտագործողների պրոֆիլի դիզայնը:

Օգտագործողի գլխավոր նկարը մեծացել է չափսերով, ավելացել է սեփական ֆոնային լուսանկարը (cover photo) տեղադրելու հնարավորություն, ինչպես նաև էջի վերևի մասում կարևոր թվիթները ցուցադրելու հնարավորություն: Դե իսկ ամենատարածված թվիթները երևում են մգեցված տառատեսակով:

sm.Twitter_Profile.600

Օրեցօր Twitter-ի դիզայնը ավելի է նմանվում Facebook սոցցանցին՝ խորանարդ ավատարով, ֆոնային լուսանկարով, օգտագործողի մասին հիմնական ինֆորմացիայով և ինտերֆեյսի մնացյած մի շարք փոփոխություններով:

Մոտակա շաբաթվա ընթացքում նոր ինտերֆեյսը հասանելի կլինի միկրոբոլգային սոցցանցի բոլոր օգտագործողներին: