Եռաչափ տպագրությունը վաղուց օգտագործվում է տարբեր ոլորտներում՝ սկսած սննդից մինչև բժշկություն: 3D տպիչները հատկապես օգտակար են իրենց բժշկական կիրառությամբ: Լուիզվիլի համալսարանի գիտնականները աշխատում են նման տպիչով եռաչափ սիրտ ստեղծել՝ օգտագործելով որպես «գունանյութ»՝ կենդանի բջիջներ: Այս փուլում մասնագետներին հաջողվել է «տպել» սրտի որոշ փոքր մասեր:
Այս նախագծի ղեկավար, բջջային կենսաբան Ստյուարտ Վիլիամսի խոսքով՝ մոտակա հինգ տարիների ընթացքում արդեն հնարավոր կդառնա մարդկային օրգան պատրաստել եռաչափ տպիչի օգնությամբ:
Գիտնականները դեռևս պետք է հաղթահարեն մի շարք բարդ խոչընդոտներ. առաջին հերթին նրանք պիտի կարողանան ինչ-որ կերպ միացնել իրար սրտի բոլոր մասերը և ստիպել սրտին աշխատել:
Հաջողության հասնելու դեպքում բժշկության ոլորտում շատ լուրջ առաջընթաց կգրանցվի, քանի որ հիվանդներն այլևս ստիպված չեն լինի սպասել դոնորներին, ինչպես նաև կվերանա օտար մարմինը չընդունելու խնդիրը:
Աղբյուրը՝ foxnews.com