Ավտոմեքենաներում երեխաների համար նախատեսված մանկական նստարանների հիմնական թերություններից մեկը դրանց հսկա լինելն է: Նման նստարանները մեծ տեղ են զբաղեցնում ավտոմեքենայի սալոնում և սովորաբար կշռում են 10-12կգ:
Volvo ավտոարտադրող ընկերությունն առաջարկել է այս խնդրի լուծում՝ ներկայացնելով Inflatable Child Seat Concept կոնցեպտը: Վերջինս իրենից ներկայացնում է փչովի նստարան՝ կշռող մոտ 5կգ: Բացի դրանից, նորույթը շատ տեղ չի զբաղեցնում և չփչված վիճակում հանգիստ տեղավորվում է Ձեր ճամպորտական պայուսակի մեջ:
Volvo-ի խոսքով, այս կոնցեպտի նախագծման ընթացքում առաջին հերթին կարևորել են անվտանգությունը: Այն ունի անվտանգության հարմար գոտիներ, բայց այդ նստարանը տեղարդվում է երթևեկությանը հակառակ՝ վթարի դեպքում երեխային անվտանգ պահելով մեջքի կոտրվածքներից:
Inflatable Child Seat Concept-ի հետ տրվում է նասոս, որի միջոցով նստարանը փքվում է, այս գործընթացը տևում է մոտ 40վրկ:
Volvo-ն սակայն առայժմ չի նշել, թե երբ նման նստարանները հասանելի կդառնան շուկայում:
Աղբյուրը՝ slashgear.com