Թեև Internet Explorer-ի նոր տարբերակը այնքան էլ վատը չէ, սակայն շատերը խուսափում են դրանից՝ հիշելով, թե ինչ տանջանքների էր այն ենթարկում, երբ չկային այլընտրանքային դիտարկիչները: Ու IE-ն մինչ այսօր շատերն օգտագործում են այլ դիտարկիչ բեռնելու համար, սակայն դրանից էլ կարելի է խուսափել:
Եղանակ 1
Explorer-ում մուտքագրեք ftp://ftp.mozilla.org և /pub թղթապանակում կգտնեք Firefox-ի Ձեզ անհրաժեշտ տարբերակը:
Եղանակ 2
Գործարկեք Windows Command Prompt-ը և հավաքեք ftp ftp.mozilla.org: Firefox-ի վերջին տարբերակը բեռնելու համար հավաքեք cd pub/mozilla.org/firefox/releases/latest/win32/en-US
Այնուհետև սեղմեք ls, կգտնեք վերջին տարբերակը, որից հետո մուտքագրեք get “Firefox Setup 15.0.1.exe”:
Բեռնված ֆայլը կհայտնվի համակարգչի՝ օգտագործողի անունը կրող թղթապանակում:
Աղբյուրը՝ howtogeek.com