BlackBerry-ն կշարունակի թողարկել QWERTY ստեղնաշարով սմարթֆոններ

BlackBerry ընկերության ղեկավար Ջոն Չենը և կորպորատիվ ծառայությունների նախագահ Ջեն Սիմսը հաստատել են, որ ընկերությունը ապագայում հիմնանականում կկենտրոնանա բջջային սարքերի թողարկման վրա:

Blackberry_Q10_CDMA__33745_Sprint_PCS_06

Ջոն Չենը նշել է նաև, որ BlackBerry-ն կարտադրի այն, ինչ մշտապես տարածված է եղել իր կորպորատիվ սպառողների շրջանակում. խոսքը գնում է բարձր դասի QWERTY ստեղնաշարով սմարթֆոնների մասին:

«Մեր սմարթֆոնների մեծ մասը հագեցած կլինի ֆիզիկական ստեղնաշարով՝ չնայած կշարունակենք թողարկել սենսորային էկրանով սմարթֆոններ»,- հայտարարել է Ջոն Չենը:

Այս հայտարարությունից արժե ենթադրել, որ BlackBerry-ն QWERTY ստեղնաշարով սմարթֆոններ կթողարկի միայն սահմանափակ քանակությամբ և ընդամենը մի քանի մոդել, քանի որ այսօր արդեն առավել տարածված են սենսորային էկրանով սմարթֆոնները:

Աղբյուրը՝ phonearena.com