Google ընկերությունը շարունակում է իր 10 ամյա Gmail փոստային ծառայությունը հագեցնել նոր ֆունկցիաներով:
Հերթական փոփոխությունները վերաբերում են լուսանկարների ուղարկման ֆունկցիային: Այսուհետ Insert Photo (տեղադրել լուսանկար) կոճակի միջոցով գործիքների մենյուում նկարներին հնարավոր կլինի կցել լուսանկարներ՝ նկարահանված բջջային սարքի՝ Android կամ iOS պլանշետի կամ սմարթֆոնի միջոցով:
Նոր գործիքը աշխատում է միայն այն դեպքում, եթե ակտիվացված է Auto Backup ֆունկցիան: Այն թույլ է տալիս ավտոմատ կերպով ուղարկել Google+ սոցցանց բջջային սարքի բոլոր լուսանկարները և վիդեոները: Բեռնումը կատարվում է ամեն անգամ, երբ սարքով կատարվում է լուսանկար:
Այսուհետ Gmail-ում Insert Photo կոճակին սեղմելիս Ձեզ հասանելի կլինեն բոլոր լուսանկարները, որոնք ուղարկվել են Google+ Auto Backup-ով:
Բացի այս ամենից, լուսանկարը կցելիս այսուհետ Gmail-ում հնարավոր կլինի փոխել լուսանկարի չափսը՝ լուսանկարի ցանկացած անկյունից այն ձգելու միջոցով:
Աղբյուրը՝ gmailblog.blogspot.com