Apple iOS 8-ում կհայտնվի երաժշտության ճանաչման ֆունկցիա

ShazamBloomberg-ը գրում է, որ Apple ընկերությունը և Shazam ծառայությունը համաձայնության են եկել, որի արդյունքում iOS-ի հաջորդ տարբերակում կհայտնվի երաժշտության ճանաչման ֆունկցիա:

Սա օգտագործողներին հնարավորություն կտա արագ գտնել հնչող երգի և կատարողի անունները: Հավանաբար, երգը գտնելուց հետո կառաջարկվի ներբեռնել այն iTunes-ից:

Shazam-ն ամբողջությամբ կինտեգրվի iOS 8-ի մեջ. որի թողարկումը սպասվում է մի քանի ամսից: Հայտնի է նաև, որ Apple-ը մտադրություն ունի հանել iTunes Radio-ն iTunes-ից և դարձնել այն առանձին ծրագիր:

Աղբյուրը՝ bloomberg.com