Հաշվի առնելով, որ դրոշակակիր մոդելների բյուջետային տարբերակները բավական մեծ պահանջարկ ունեն շուկայում, Samsung Electronics, HTC և Sony Mobile Communications ընկերությունները պատրաստվում են թողարկել իրենց դրոշակակիր մոդելների մինի-մոդելները: Այս մասին գրում է Digitimes-ը:
Մոդելները կկոչվեն Galaxy S5 mini, HTC One (M8) mini և Xperia Z2 Compact, թե ինչ տեխնիկական պարամետրեր կունենան վերոնշյալ մոդելները, պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա:
Նշենք, որ ապրիլի վերջին սպասվում է նաև Samsung Galaxy S5 Zoom մոդելի թողարկումը, որը, հավանաբար կստանա Galaxy K անունը:
Աղբյուրը` digitimes.com