Բոլորին հայտնի է, որ Apple-ը չէ պլանշետի հայտնագործողը, սակայն ոչ մեկ չի հերքին այն փաստը, որ հենց «խնձորային» ընկերության միջոցով պլանշետները դարձան հեղափոխական:
iPad-ի թողարկումից դեռ տարիներ առաջ ֆիննական Nokia ընկերությունը հետաքրքրվել էր դյուրակիր «պլանշետ» ֆորմայի համակարգիչների ստեղծման գաղափարով: Ֆիննական ISTV հեռուստաընկերության հետ հարցազրույցում Nokia-ի հաղորդակցությունների մասնագետ Էսկո Յուլիրուսին պատմել է, որ Nokia պլանշետի առաջին նմուշը ստեղծվել էր դեռևս 2001-ին:
Պարզվում է, որ Nokia-ն հասցրել է արտադրել Nokia M510 անունը կրող պլանշետների 1000 օրինակ: Յուլիրուսի խոսքով, նախագիծը փակվել է պլանշետների թողարկման մեկնարկից ժամեր անց: Պատճառն այն էր, որ այդ նախագիծը առաջ էր անցել ժամանակից:
Նախագծի պոտենցիալը որոշելու համար ընկերությունը անցկացրել էր հարցում, որի արդյունքում կայացվել էր եզրակացություն, որ 2001-ին պլանշետի թողարկումը որևէ մեծ պահանջարկ չի ունենա:
Nokia M510-ը հագեցած էր սովորական էկրանով՝ ոչ սենսորային: Այն կարելի էր կառավարել ֆիզիկական կոճակների միջոցով՝ տեղակայված պլանշետի երկու կողմերում: Այն նախատեսված էր սպառողական շուկայի համար: Պլանշետը ներառում էր փոստային ծառայության ծրագիր, Opera վեբ-բրաուզեր, օրացույց և նշումների հավելված:
Nokia-ի ներկայացուցչի խոսքով արտադրված նմուշներից պահպանվեցին 130-ը, որոնք նվիրեցին նախագծի մասնակիցներին, մնացյալ մասը ոչնչացվեց:
Աղբյուրը՝ digitoday.fi