Կոտրիր iPhone, ստացիր նոր Lumia 630 (վիդեո)

Nokia ընկերության նոր գովազդը շատ հետաքրքիր սյուժե ունի. տեսանյութի հերոսները պատահական անցորդների ձեռքից խլում և ջարդում են հեռախոսները՝ փոխարենը նվիրելով Nokia Lumia 630 հեռախոս:

Տեսահոլովակում տուժած հեռախոսները հիմնականում Samsung Galaxy S5 և iPhone 5s են:

Հիշեցնենք, որ Lumia 630-ն ունի 4,5 դյույմանոց IPS էկրան՝ 854 × 480 կետայնությամբ, քառամիջուկ Qualcomm Snapdragon 400 պրոցեսոր՝ 1,2 ԳՀց հաճախությամբ, 512 Մբ օպերատիվ հիշողություն: Տեսախցիկը 5 Մպ է, իսկ մարտկոցը՝ 1830 մԱ/ժ:

Աղբյուրը` phonearena.com