Լեոնարդո Դի Կապրիոն կարող է մարմնավորել Սթիվ Ջոբսին

Ուոլտեր Այզեկսոնի «Սթիվ Ջոբս» կենսագրական գրքի էկրանիզացիայով կարող է զբաղվել «127 ժամ» ֆիլմի ռեժիսոր Դենի Բոյլը: Ինչպես հայտնում է The Hollywood Reporter-ը, ներկա պահին Sony Pictures-ը բանակցում է ռեժիսորի հետ:

stevejobsdicaprio

Բոյլն էլ, իր հերթին, բանակցում է դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի հետ՝ ֆիլմում գլխավոր դերը մարմնավորելու համար:

Հիշենք, որ ավելի վաղ ֆիլմի էկրանիզացիան հանձնվել էր Դեվիդ Ֆինչերին: Սակայն նա չկարողացավ համաձայնության գալ ստուդիայի հետ և լքեց նախահիծը: Ֆինչերը Sony-ից պահանջում էր 10մլն. դոլար հոնորար այս նախագծում իր մասնակցության համար, ինչպես նաև նա ցանկացնում էր լինել նախագծի մարկետինգային ղեկավարը: Բացի այս ամենից նա հայտնել էր, որ ֆիլմի ռեժիսուրայով կզբաղվի այն դեպքում, եթե գլխավոր դերը մարմնավորի դերասան Քրիստիան Բեյլը:

Նշենք, որ ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է: Այն գրել է Ահարոն Սորկինը: Եթե Բոյլը և Դի Կապրիոն համաձայնեն, ապա այս նախագիծը կդառնա նրանց 2-րդ համատեղ աշխատանքը 2000թ. թողարկված «Ծովափը» ֆիլմից հետո: